Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Վարակիչ հիվանդությունները հանդիսանում են շատ տեսակների, այդ թվում երկկենցաղների և սողունների թվաքանակի կրճատման գործոններից մեկն աշխարհում, ինչը զգալի ազդեցություն ունի գլոբալ կենսաբազամազանության վրա: Ծրագիրը հնարավորություն կտա, նախնական տվյալների հավաքի հիման վրա, գնահատել Հայաստանում ախտածին վնասակար հարուցիչների առկայության և տարածման կարգավիճակը, ինչպես նաև կատարել համապատասխան տվյալների հավաք, որոնք հիմք կհանդիսանան ուղեցույցների և առաջարկների մշակման համար, որոնք կարող են դրական ազդել Հայաստանում երկկենցաղների և սողունների պահպանության վրա։ Մասնավորապես, հայտնի են բազմաթիվ սնկեր (chytrids) և վիրուսներ (Ranavirus), որոնք լուրջ վտանգ են ներկայացնում սողունների և երկկենցաղների համար: Հերպեսի վիրուսները կարող են հանգեցնել երկկենցաղների և սողունների զանգվածային մահացության: