Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Թերապևտիկ կարևորություն ունեցող բնական մոլեկուլների նույնականացումը կամ դրանց ձևափոխված անալոգների նախագծումը, սինթեզը և արտադրությունը օրգանական և բժշկական քիմիայի հիմնական ուղություններից են: Այդ տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ սովորական կառուցվածքի, օրգանիզմի համար օտարածին բնույթի օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուները և դրանց վրա հիմնված պեպտիդները: Դրանց շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն կողմնային ռադիկալում տարաբնույթ օղակներ (հետերոցիկլիկ, արոմատիկ) պարունակող α-ամինաթթուները, որոնք համարվում են ժամանակակից հակաուռուցքային, հիպոտենզիվ և այլ դեղապատրաստուկների համար դեղաբանորեն ակտիվ ագլիկոններ: Նախագծի նպատակն է մշակել կողմնային ռադիկալում տարաբնույթ օղակներ (հետերոցիկլիկ, արոմատիկ) պարունակող նոր սերնդի α-ամինաթթուների բարձր արդյունավետությամբ ասիմետրիկ սինթեզի մեթոդներ՝ կիրառելով 2-[N-(N'-բենզիլպրոլիլ)ամինո]բենզոֆենոն քիրալային օժանդակ ռեագենտի (BPB) դեհիդրոամինաթթուների և ամինաթթուների Շիֆի հիմքերից կազմված NiII իոնի հարթ քառակուսային կոմպլեքսները: Ինչպես նաև սինթեզված ամինաթթուների հիման վրա ստանալ դի- և տրի-պեպտիդներ: Նախատեսվում է նաև իրականացնել սինթեզված ամինաթթուների և դրանց հիման վրա ստացված պեպտիդների սկրինինգ հակաուռուցքային հատկություների բացահայտման նպատակով: