Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Քաղցկեղի բուժման ընթացքում լայնորեն կիրառվում է բլեոմիցին-ցիսպլատին համակցված կամ մուլտի-ագենտային քեմոթերապիան, ինչը թույլ է տալիս նվազեցնել յուրաքանչյուր նյութի կուտակումները առողջ բջիջներում, մեծացնում է բուժման արդյունավետությունը և նվազեցնում ցիտոտոքսիկ նյութերի կողմնակի էֆֆեկտները: ԴՆԹ-ի և քրոմատինային սպիտակուցների ԱԿՖ-ռ պոլիմերացումը ակտիվանում է ի պատասխան ԴՆԹ-ալկիլացնող միացությունների ազդեցությանը և կարող է առաջացնել ԴՆԹ-սպիտակուց փոխազդեցությունների այնպիսի ճյուղավորված համացանց, որը մեծապես կփոխի ԴՆԹ-ի վերականգնման արդյունավետությունը և, ազդելով բջջային ֆիզիոլոգիայի վրա, կարող է հզորացնել ԴՆԹ-ալկիլացնող միացությունների բուժիչ արդյունավետությունը: Ներկայացվող նախագիծը ուղղված է բլեոմիցինի և ցիսպլատինի in vivo համատեղ ազդեցության ուսումնասիրությանը բջջակորիզային ԴՆԹ-ի կառուցվածքի, քրոմատինի փաթեթավորման և այն կարգավորող ԱԿՖ-ռիբոզ պոլիմերացման (ԱԿՖ-ռ պոլիմերացում) վրա: Ակնկալվող տվյալները թույլ կտան մշակել բլեոմիցինի-ցիսպլատին կոմբինացված քեմոթերապիայի նոր սխեմներ նվազագույն դեղաչափերի կիրառությամբ, ինչը կարգելակի այդ միացությունների ազդեցությունը առողջ հյուսվածքների և օրգանների վրա: