Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Իրական կյանքում սովորաբար պահանջվում է նկարահանումը իրականացնել այնպիսի փոփոխվող բարդ միջավայրերի միջով, ինչպիսիք են մթնոլորտային տուրբուլենտությունը, մառախուղը և կենսաբանական հյուսվածքները: Հայտնի է, որ նման միջավայրերը ցրում են իրենց միջով տարածվող լույսը այնպես, որ հաճախ դժվար է անգամ ճանաչել աղավաղված պատկերները: Նման խնդիրներում հայտնի մոտեցումներից է ադապտիվ օպտիկայի (ԱՕ) մեթոդը, որը նախ չափում է պատկերի աղավաղված ալիքային ճակատը, այնուհետև ֆիլտրում այն դեֆորմացվող հայելու միջոցով։ Այնուամենայնիվ, ԱՕ-ն դառնում է խնդրահարույց բարդ օբյեկտների և ուժեղ տորբուլենտության պայմաններում հետադարձ կապի դանդաղման պատճառով: Վերջերս, մեր հետազոտություններում առաջարկել ենք օպտիկական հաշվման սխեմա, որը կարող է մեծ և բարդ քաոսային համակարգերը կանխատեսել այնպիսի արագությամբ և ճշգրտությամբ, ինչպիսիք հասանելի են ներկայիս սուպերհամակարգիչներին միայն։ Այս նախագծի նպատակն է իրականացնել նկարահանում ուժեղ տուրբուլենտության պայմաններում, նախօրոք կանխատեսելով դեֆորմացվող հայելու անհրաժեշտ փոփոխությունները օպտիկական հաշվման միջոցով։ Ստացվող արդյունքները կարևոր նշանակություն կունենան և՛ օպտիկական նկարահանման և՛ օպտիկական հաշվման ոլորտների համար։ Հաջողության դեպքում՝ մեր կողմից նախատեսվող նկարահանող խելացի համակարգը ապագայում կարող է արդիականացնել տարատեսակ թռչող սարքերի նկարահանման հնարավորությունները։