Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախատեսվում է ուսումնասիրել 252Cf իզոտոպի ինքնակամ և 17ՄէՎ էներգիայով պրոտոնների ազդեցության տակ 238U միջուկի հարկադրական բաժանումը երեք բեկորի, ինչպես նաև 17 ՄէՎ պրոտոնների և U-238 միջուկի փոխազդեցության ժամանակ առաջացող «բաժանման իզոմեր»-ը: Ուսումնասիրության համար ստեղծվելու է երկու ժամանակակից գրանցող սարքավորում: Միջուկները սովորաբար բաժանվում են երկու բեկորի: Վերջերս ուսումնասիրվող միջուկների բաժանումը երեք ծանր բեկորի «բաժանման իզոմեր»-ի առաջացումը բավականին հազվագյուտ պրոցես է: Երկակի բաժանման հավանականության հետ համեմատած եռակի բաժանումը կամ «բաժանման իզոմեր»-ի առաջացումը 10-3-10-6 անգամ քիչ հավանական է: Այդ պատճառով նշված պրոցեսները քիչ են ուսումնասիրված, թեկուզ նրանց հատկությունները կարևորվում են միջուկների և գերխիտ աստղերի կառուցվածքի ճշգրիտ նկարագրության համար և միջուկային ռեակտորներում ընթացող պրոցեսներում: Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում գտնվող 18 ՄէՎ էներգիայով պրոտոնների Ցիկլոտրոնը, ինչպես նաև էլեկտրոնների գծային արագացուցիչը հնարավորություն են տալիս կատարել ուսումնասիրություն փորձարարական ֆիզիկայի վերոհիշյալ տիրույթում: Ուսումնասիրության համար անհրաժեշտ գրանցող սարքավորումը /ցածր ճնշման բազմալարային համեմատական խցիկները և կԷվ-անոց էլեկտրոնների սկանավորման համակարգը ԳՀց ՌՀ տիրույթում/ կպատրաստվի ԱԱԱԼ-ում: