Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Վերջին տասնամյակներում Thermus ցեղին պատկանող թերմոֆիլ բակտերիաները կենսատեխնոլոգիական հետաքրքրություն են ներկայացնում։ Բարձր ջերմաստիճանում աճի և յուրահատուկ մակրոմոլեկուլային հատկությունների շնորհիվ թերմոֆիլ բակտերիաները կարող են ունենալ բարձր նյութափոխանակության արագություն, ֆիզիկապես և քիմիապես կայուն ֆերմենտներ և վերջնական արտադրանքի բարձր արդյունք: Թերմոֆիլ գործընթացներն ավելի կայուն, արագ և էժան են։ Այս բակտերիաները կիրառություն ունեն քիմիական հումքի, վառելիքի արտադրության, ֆերմենտային տեխնոլոգիայի, միաբջիջ սպիտակուցի արտադրության մեջ: Նրանք ունեն հիմնական սննդառության տիպերը և յուրացնում են նույն սուբստրատները, ինչ մեզոֆիլները: Thermus scotoductus K1-ը նոր շտամ է` մեկուսացված երկրաջերմային աղբյուրներից (Քարվաճառ, Լեռնային Ղարաբաղ): Սակայն, ցեղին բնորոշ ֆիզիոլոգիայի, նյութափոխանակության ուղիների և, կենսաքիմիական և կենսաէներգետիկական տվյալները սակավ են, հետևաբար, անհրաժեշտ է ուսումնասիրել K1 շտամը: Նախատեսվում է ուսումնասիրել K1 շտամի մի քանի կենսաբանական բնութագրեր, ուսումնասիրել հիմնարար կենսաքիմիական և կենսաէներգետիկական ցուցանիշները։ Այս հետազոտությունը թույլ կտա պատկերացում կազմել T. scotoductus K1-ի ֆիզիոլոգիայի մասին, որը կօգտագործվի ընդլայնելու նրա կենսատեխնոլոգիական կիրառման ներուժը ժամանակակից տեխնոլոգիաներում՝ համաձայն մարդկային կարիքներին և պահանջներին: