Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Աշխատանքի նպատակն է պարզել ռադիոհաճախային տիրույթի կենսաազդանշանների բնույթը և դրանց արձագանքը տարբեր տիպի արտաքին ազդեցությունների դեպքում։ Նախատեսվում է տարբեր տիպի սենսորների միջոցով գրանցել և հետազոտել ռադիոհաճախային տիրույթի կենսաազդանշաններ, մասնավորապես՝ մարդու ուղեղից արձակվող մեգահերցային տիրույթի էլեկտրական ազդանշաններ: Այդ նպատակով նախատեսվում է մշակել և պատրաստել տարբեր բնույթի, մեծ զգայնությամբ օժտված աղմկակայուն սեսորներ, ստացված ազդանշաններն ուժեղացնել, թվայնացնել, ներմուծել համակարգիչ և կատարել դրանց վիճակագրական վերլուծություն՝ հատուկ մշակված ալգորիթմների և համակարգչային ծրագրերի միջոցով։ Աշխատանքի արդյունքները կարող են նպաստել կենդանի օրգանիզմում ընթացող պրոցեսները հասկանալուն, և հետևաբար կարող են օգտակար լինել տարբեր հիվանդությունների (մասնավորապես՝ գլխուղեղի հետ կապված) հետազոտման, ախտորոշման և բուժման համար։ Խմբի անդամների մասնակցությամբ կան արված հետազոտություններ, որոնց հիման վրա տպագրվել են մի քանի գիտական հոդվածներ [1-4,9]։