Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Lազերով գեներացվող արագացված էլեկտրոններով պիկովայրկյանների ընթացքում հյուսվածքների ճառագայթումը կարող է մակածել ստանդարտ ռադիոթերապիայում չդիտվող կենսաբանական էֆեկտներ։ Այպիսի ճառագայթման մոլեկուլային մեխանիզմները թերի են ուսումնասիրված, ինչը սահմանափակում է դրա կիրառումը ռադիոթերապիայում։ Իոնացնող ճառագայթումը մակածում է տարբեր գենետիկական փոփոխություններ՝ թելոմերների կարճացում, գենային մուտացիաներ, գեների էքսպրեսիայի փոփոխություն, ինչպես նաև մտԴՆԹ-ի վնասում։ Ճառագայթված բջիջներում հաճախ դիտվում են օնկոսուպրեսոր TP53 և թելոմեարազի hTERT գեների էքսպրեսիաների փոփոխություններ՝ ազդելով քաղցկեղի ռադիոթերապիայի վրա։ Նախկինում ցույց ենք տվել արագացված էլեկտրոններով ճառագայթման նկատմամբ քաղցկեղային բջիջների բարձր զգայնությունը՝ համեմատած նորմալ բջիջների հետ։ Այս նախագծում գնահատելու ենք «AREAL» արագացուցչի (Հայաստան) լազերով գեներացվող էլեկտրոնային փնջերով մակածված թելոմերային անկայունությունը, TP53 և hTERT գեների վնասվածքները, ռեպարացիան և էքսպրեսիան ու մտԴՆԹ-ի մակարդակը մարդու նորմալ (մարդու մաշկի 3D բջջային մոդել, MRC5) և քաղցկեղային բջիջների (MCF-7, p53-բավարար LN-229 և p53-անբավարար LN-308) կուլտուրաներում Q-FISH, Comet-FISH և qPCR մեթոդներով։ Հիմնվելով in vitro տվյալների վրա կմշակվեն in vivo ուսումնասիրությունները՝ ապագայում կիրառության համար։