Ընդհանուր տվյալներ
Չնայած հիմնարար քեմիօսմոսային տեսության դրույթներին՝ ձևավորվել են այլընտրանքային տեսակետներ, որոնք առաջարկում են թաղանթներում էներգիայի առաջացման տեղային կամ երկիոնային մոդելների մեխանիզմներ, որոնք հստակեցվել են հատկապես խմորման պայմաններում:
Հիդրոգենազները և շնչառական առաջին համալիրը, ունենալով հստակեցված հոմոլոգիա, վճռորոշ դեր են կատարում բակտերիական բջջի կենսաէներգետիկայում, իոնափոխանակման հոմեոստազի, հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձևավորման գործում՝ այդպիսով կարևոր դեր ունենալով կենսատեխնոլոգիական կիրառություններում:
Հետազոտության առաջնային նպատակն է ընդունող կազմակերպությունում մշակված CRISPR-FRT (flippase recognition target) գենային ճարտարագիտության մեթոդի և E. coli Keio հավաքածուի կիրառմամբ հիդրոգենազային մուտանտների նախագծումը և ստացումը։ Այս մոտեցումը, զուգորդված առաջադեմ գործիքներով, ինչպիսիք են HPLC, GC և GFP-ի վրա հիմնված սենսորները, հնարավորություն կտան համապարփակ ուսումնասիրելու մետաբոլիտների առաջացումը, հակաբիոտիկների նկատմամբ ձևավորվող կայունությունը, ներբջջային pH-ը, բջջում ԱԵՖ։ԱԿՖ հարաբերակցությունը՝ ստացված հիդրոգենազային խախտումներով մուտանտներում։ Արդյունքում CRISPR-FRT գենային ճարտարագիտության մոտեցումները և in vivo, միաբջջային ֆիզիոլոգիայի հարաբերակցական սենսորային մեթոդները հասանելի կդառնան նաև Հայաստանում։