Ընդհանուր տվյալներ
Այսօր արագորեն զարգանում են մեքենայական ուսուցման ալգորիթմները, որոնք պահանջում են ստանալ մեծ չափանի մատրիցական արտադրյալ: Հայտնի է, որ օգտագործելով օպտիկական սարքերը՝ կարելի է կատարել գծային գործողություններ, որոնք կիրառվում են օպտիկական անալոգ հաշվման և մեքենայական ուսուցման ոլորտներում։ Մենք առաջարկում ենք կամայական անցման մատրիցի ձևավորման մեթոդ՝ օգտագործելով ցրող միջավայր և լույսի տարածական մոդուլյատոր, որը կմոդուլացնի լույսի փուլը և ամպլիտուդը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստանալ կամայական մատրից, ինչպես նաև միավոր մատրիցը, որը, համեմատած այլ մատրիցների հետ, ավելի բարդ է կառուցել:
Ստացված արդյունքները կիրառություն կունենան օպտիկական հաշվման և օպտիկական նկարահանման ոլորտներում: Օպտիկական հաշվման մեջ նրանք կարող են օգտագործվել մեծ չափանի մատրիցների արտադրյալ հաշվելու համար: Օպտիկական նկարահանման մեջ կարող են կիրառվել ցրող միջավայրով անցնելուց հետո լույսի ֆոկուսացմամբ՝ օգտագործելով ԴՖՁ մատրիցը, ցրող միջավայրի պայմաններում նկարահանմամբ՝ օգտագործելով միավոր մատրիցը և այլն: