Ընդհանուր տվյալներ
Գլոբալ տաքացման և էքստրեմալ եղանակային պայմանների պատճառով շրջակա միջավայրի սթրեսային գործոնները, ինչպիսիք են երաշտը, աղը և սննդատարրերի պակասը, բացասաբար են ազդում բույսերի զարգացման և բերքատվության վրա: Արարատյան դաշտը և Մեղրու տարածաշրջանը բախվում են էկոլոգիական այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են աղիությունը և երաշտը, որոնք բացասաբար են ազդում ցորենի, գարու և ձիթապտղի արտադրության վրա։ Հայաստանն ունի նաև գյուղատնտեսական թափոնների կառավարման հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են ջերմոցների թափոնների օգտագործումը, ցորենի և գարու ծղոտի այրումը:
Այս ծրագրի նպատակն է գնահատել հողի աղիությունը և երաշտի խստությունը Արարատյան դաշտում և Մեղրու տարածաշրջանում, ուսումնասիրել ցորենի, գարու և ձիթենու ագրոնոմիական, ձևաբանական, ֆիզիոլոգիական և մոլեկուլային ցուցանիշները սթրեսային պայմաններում, ինչպես նաև հետազոտել ցորենի և գարու հայկական չփաստաթղթավորված սորտերի գենոտիպերը։ Հիմնական ուշադրությունն ուղղվելու է աղիության և երաշտի ազդեցությունների մեղմմանը այնպիսի նոր նյութերի կիրառմամբ, ինչպիսիք են գյուղատնտեսական թափոններից էկոլոգիապես մաքուր եղանակով սինթեզված կենսածին նանոմասնիկները և կենսաածուխը: Երկակի նշանակություն ունեցող այս մոտեցումը կայուն համակարգի օրինակ է, որի ընթացքում թափոնները վեր են ածվում արժեքավոր ռեսուրսների՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով էկոլոգիական բացասական հետևանքները: