Ընդհանուր տվյալներ
Մեղրատու մեղուները (Apis mellifera) աշխարհի ամենակարևոր փոշոտող միջատներից են: Մեղուների առողջական վիճակը շատ երկրներում էական մտահոգության պատճառ է դարձել: Վերջին տարիներին աղիների միկրոբիոտայի կարևորությունը մեղուների առողջության կարգավորման գործում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Ցավոք, տարբեր գործոններ կարող են ազդել աղիքների միկրոբիոմի վրա և լինել տարբեր խանգարումների զարգացման պատճառ։ Ենթադրվում է, որ Հայաստանի էկոլոգիական պայմանները և աշխարհագրական դիրքը հանգեցրել են մեղուների աղեստամոքսային ուղիում յուրահատուկ համակցությունների՝ սիմբիոզի զարգացմանը: Հայկական մեղուների աղեստամոքսային ուղիում միկրոբիոտայի բակտերիական բաղադրության ուսումնասիրության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Հետևաբար, այս աշխատանքի նպատակն է ուսումնասիրել հայկական մեղվի աղիների միկրոբիոմը և հայտնաբերել տարբեր եղանակների և միջատասպանների ազդեցությունը միկրոբիոմի բաղադրության վրա զարգացման տարբեր փուլերում: