Ընդհանուր տվյալներ
Cyclotron 18/18-ի առկայությունը Երևանում եզակի հնարավորություն է ստեղծում միջուկային փոխազդեցությունների հետ կապված հետազոտությունների համար։ Նախատեսվում է ուսումնասիրել պրոտոն-միջուկային ռեակցիաները հարստացված անագի իզոտոպների վրա։ Այս ռեակցիաները կիրառական հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ անագը մեծ քանակությամբ ձևավորվում է օգտագործված միջուկային վառելիքում՝ որպես ուրանի բաժանման արգասիք: Հարստացված անագի իզոտոպների վերաբերյալ փորձարարական տվյալները սակավաթիվ են և վերաբերում են ցածր էներգիայի տարածաշրջանին (E < 9 ՄէՎ), իսկ որոշ իզոտոպների դեպքում բացակայում են: Նոր փորձարարական տվյալներ են անհրաժեշտ՝ որպես մուտքային պարամետրեր՝ հաշվարկային կոդերի կիրառմամբ միջուկային փոխազդեցություններին առնչվող սիմուլյացիաներ իրականացնելու համար: Մենք նախատեսում ենք նաև տեսականորեն ուսումնասիրել պրոտոն-միջուկային ռեակցիաները 112,117,118,124Sn անագի իզոտոպների վրա: