Ընդհանուր տվյալներ
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների արդի պայմաններում Հայաստանի Հանրապետության համար առկա բազմաթիվ լրջագույն մարտահրավերների համատեքստում պարզապես օբյեկտիվ անհրաժեշտություն է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնահարցերի լուծման ռազմավարական ուղղությունների առաջադրումն ու գործուն կառուցակարգերի մշակումը։ Հետազոտական նախագիծը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին, որոնց լուծման ուղղությունները հիմնվելու են թվայնացման գործընթացների արմատավորման և զարգացման վրա։
Գիտական թեմայի հիմնական նպատակն է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ուղենիշերի նախանշումը՝ թվայնացման գործիքների ներդրման և ակտիվ գործարկման միջոցով։ Գիտական թեմայի շրջանակում թվայնացման համատեքստում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները խարսխվելու են երեք հիմնական ռազմավարական հենասյուների վրա՝ տնտեսություն, պետական կառավարում և հասարակություն (բնակչություն)։