Ընդհանուր տվյալներ
Ներկայացվող թեմայի արդիականությունն այն է, որ միջգիտակարգային մոտեցումներ որդեգրելով՝ խնդիր է դրվում արժևորելու հոգևոր լանդշաֆտի տեղն ու դերը բազմաֆունկցիոնալ համակարգերում: Ծրագրի գիտական նորույթը ծիսապաշտամունքային հուշարձանների քարտեզագրումն ու թվայնացումն է կենցաղային և ֆորտիֆիկացիոն համալիրների համատքեստում: Ներկայացվող ծրագրի հիմնական նպատակներն են. բացահայտել բնական և մարդածին գործոնները, որոնք նպաստում են ծիսական շրջանի ձևավորմանը, դիտարկել ծիսական շրջանի տեղն ու դերը պոլիսանման բազմաֆունկցիոնալ համալիրներում, վեր հանել ծիսական շրջանի հիմնական հատկանշական գծերը: Ներկայացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել. հետազոտվող տարածքների ակնադիտական ուսումնասիրություն հնագիտական հետախուզության մեթոդներով, առկա քարտեզագրական հիմքերի ուսումնասիրություն, GIS (Geographic information system) թվային քարտեզագրում և տարածական վերլուծություններ: