Ընդհանուր տվյալներ
Այս հետազոտության շրջանակում ուսումանասիրվում է օսմանյան և ռուսական կայսերական համատեքստում պատկանելության ընկալումը՝ հետազոտության առանցքում ունենալով ոչ դոմինանտ քրիստոնյաներին (գլխավորապես՝ հայերի) և մուսուլմաններին (գլխավորապես՝ կովկասյան տարածաշրջանից): Օգտագործելով հայերեն, ռուսերեն, օսմաներեն և արաբերեն հրատարակված և չհրատարակված սկզբնաղբյուրները՝ Նախագծի շրջանակում ուսումնասիրվում է կայսերական ազգաշինության դինամիկան 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները: Ի տարբերություն գերակշռող պատմագրության՝ խնդիրը դիտարկվում է ներքևից վեր հեռանկարով՝ ուսումնասիրելով պատմությունը կայսրության հպատակների տեսանկյունից: Հետազոտությունների մեծ մասի հիմքում այն է, թե ինչպես են կայսերական կառավարությունները կազմակերպում պետությունը՝ անտեսելով պետության և նրա հպատակների միջև բարդ դինամիկան, իսկ այս նախագիծը նպատակ ունի բացահայտելու պատմությունը ոչ տիտղոսակիրների մակարդակում: Ըստ մեր հիփոթեզի՝ այն կայսրություններում, որտեղ գերիշխող կրոնը համընկնում է էթնո-կրոնական խմբի կրոնի հետ, ոչ գերիշխող խմբերի էլիտաներն իրենց ապահով են զգում՝ ընդունելով կայսերական ինքնությունը և միաժամանակ պահպանելով իրենցը: