Ընդհանուր տվյալներ
Բակտերիաֆագերը կարևոր դեր ունեն մանրէային էկոհամակարգերում՝ բակտերիաների պոպուլյացիաները հավասարակշռելու և, որպես ազդեցիկ սելեկցիոն ճնշում ունեցող գործոններ, դրանց էվոլյուցիան խթանելու համար: Քաղցրահամ ջրային էկոհամակարգերում բակտերիաֆագերի բազմազանությունը բավարար ուսումնասիրված չէ: Մինչ այժմ միայն փոքրաթիվ բակտերաֆագեր են մեկուսացվել քաղցրահամ ջրային էկոհամակարգերից՝ չնայած դրանցում բակտերիաների հսկայական բազմազանության առակայությանը: Առաջարկվող ծրագրի նպատակն է առաջին անգամ մետագենոմային վերլուծությամբ ուսումնասիրել Հայաստանում Սևանա լճի, իսկ Վրաստանում Փարավանի և Սաղամո լճերի վիրիոմի տաքսոնոմիական կազմն ու տեսակային բազմազանությունը, ինչպես նաև գործառույթային բնութագրերը: Մասնավորապես ցիանաֆագերի բազմազանությունը և դրանց հետ փոխկապակցված մանրէների հետ դրանց փոխհարաբերությունը չափազանց կարևոր են ցիանաբակտերիաների ծաղկման պատճառները բացահայտելու, ինչպես նաև քաղցրահամ ջրային էկոհամակարգերում ցիանաբակտերիաներով վնասակար ծաղկումը կանխատեսելու, կանխարգելելու և մեղմելու համար: