Ընդհանուր տվյալներ
Ժամանակակից ռադիոկենսաբանության արդի խնդիրներից են կենսաբանական օբյեկտների վրա իոնիզացնող ճառագայթների ազդեցությանն ուղղված հետազոտությունները: Դրանա ակտուալ են ճառագայթային թերապիայի դեպքում, որի նպատակն է ուռուցքային բջիջների ոչնչացումը: Միաժամանակ կարևոր խնդիրներից է ԴՆԹ-ի վրա ճառագայթների ազդեցության մեխանիզմների հետազոտությունը, քանի որ բջիջների «մահվան» առաջնային պատճառ է համարվում նրանց ԴՆԹ-ի վնասումը: Սակայն ԴՆԹ-ի վնասվածքներ կարող են առաջանալ ինչպես ուռուցքային բջիջներում, այնպես էլ նրանց շրջապատող առողջ բջիջներում, ինչը կարող է հանգեցնել մարդու բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը: Ճառագայթային թերապիայի համատեղումը ուռուցքների բուժման այլ մեթոդների հետ էականորեն փոխել է ուռուցքների բուժման պատկերը՝ մեծացնելով բուժման էֆեկտիվությունը և փոքրացնելով կողմնային ազդեցությունները։ Այս նախագծում պլանավորվում է ուսումնասիրել էլեկտրոնային փնջով ճառագայթահարման ժամանակ ֆոտոդինամիկ թերապիաներում օգտագործվող պրեպարատի մետաղ պարունակող պորֆիրինների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասվածքների վրա։ Այս նախագիծը լինելու է մեր լաբորատորիայում ընթացող աշխատանքների շարունակությունը։ Հետազոտությունները մեզ թույլ կտան որոշել ուսումնասիրվող միացությունների օպտիմալ կոնցենտրացիաները` կախված դոզաներից, և որոշել ճառագայթահարման ազդեցության հնարավոր ուժեղացումը ԴՆԹ-ի վրա:
Օտարերկրյա գործընկեր
Կարատաև Պավել, Լոնդոնի Ռոյալ Հոլոուեյ համալսարան, Ջոն Ադամսի ինստիտուտ, Ֆիզիկայի բաժին (Մեծ Բրիտանիա)