General information
Այս նախագիծը նպատակ ունի մշակելու ծախսարդյունավետ բազմամոդալ համակարգեր արևային պանելների վերլուծության համար՝ Հայաստանի էներգետիկ էկոհամակարգերը օպտիմալացնելու համար: Տվյալների՝ ձեռքով մշակումը անարդյունավետ է, իսկ համակարգչային մոնիթորինգը դժվարանում է վատ լուսավորության և փոփոխվող եղանակային պայմանների պատճառով:
Կստեղծվի բազմամոդալ արհեստական ինտելեկտի նոր համակարգ՝ արևային պանելների կառավարման արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնելու համար:
Նախագծի շրջանակում կուսումնասիրվեն խոր ուսուցման առաջատար ճարտարապետություններ՝ անոմալիաներ հայտնաբերելու, դասակարգելու և առաջնահերթելու համար՝ օգտագործելով ստատիկ և ջերմային պատկերներ: Կօգտագործվեն ինֆրակարմիր տվյալների հավաքածուներ և նոր տվյալների հավաքածու, որը կներառի Հայաստանի կլիմային, փոշուն և քամուն բնորոշ անոմալիաներ: