Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նվիրված է 12-14-րդ դդ. հայկական պատկերաքանդակի և զարդաքանդակի արվեստաբանական քննությանը: Այն շարունակում է գիտական խմբի նախորդ ԳԿ թեմատիկ ծրագիրը՝ նվիրված Հայաստանի 12-14-րդ դդ. խոնարհված և քիչ ուսումնասիրված եկեղեցական կառույցների քանդակային հարդարանքին (ծածկագիր՝ «21T-6E291»), որը ամփոփվել է թվային գրքի հրատարակմամբ։ Նախորդ նախագծի աշխատանքները ի ցույց դրեցին հետազոտվող նյութի և առաջ եկած հարցադրումների մեծ ծավալը, որը չի կարող սահմանափակվել միայն խոնարհված եկեղեցիներով և պահանջում է հետագա համապարփակ ուսումնասիրություն։ Ժամանակաշրջանի հարուստ քանդակը պետք է համակարգվի ըստ գեղարվեստական դպրոցների, պատկերագրական և ոճական տիպաբանության, ինչպես նաև պետք է պարզաբանվի քանդակի, մասնավորապես կենդանապատկերների խորհրդաբանությունը։ Հատկապես վատ է ուսումնասիրված զարդաքանդակը, որի քննությունն ըստ տիպերի, դպրոցների և ոճի նույնպես նախագծի հիմնական խնդիրներից է։
Նախորդ թեմայի շրջանաում խումբը մեծ մասամբ հավաքագրել է հիմնական նյութը, կազմել է գրքի հուշարձանների կատալոգը և պատրաստել թեմատիկ 4 գլուխները։ Նախատեսվող երկրորդ գիրքը պետք է անդրադառնա քանդակի մի շարք այլ տեսական խնդիրների, որով կամբողջացվի 12-14-րդ դդ. քանդակի հետազոտությունը։ Գիտական խումբը բաղկացած է 5 անդամներից և 1 օտարերկրյա գործընկերոջից։
Օտարերկրյա գործընկեր
Գրիգորյան Գոհար Սամվելի - PhD, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա