Ընդհանուր տվյալներ
Չնայած ջրային ռեսուրսների պահպանման ու արդյունավետ կառավարման համար շատ կարևոր է գետերի ինքնամաքրման կարողությունների ուսումնասիրումը՝ այնուամենայնիվ քիչ հետազոտություններ կան կատարված այս ուղղությամբ: Հայաստանում տեղանքի երկրաքիմիական առանձնահատկություններով պայմանավորված՝ գետերը տարբերվում են իրենց լեռնային և արագահոս բնույթով, ինչպես նաև հիդրոքիմիական կազմով: Մեր երկրում գետերի ջուրը հիմնականում միջին հանքայնացման է` կալցիում-հիդրոկարբոնատսուլֆատային բնույթի, ինչպես նաև շատ գետերում, բնական պայմաններից ելնելով, պղնձի կոնցնետրացիան բարձր է, ինչն ակտիվորեն մասնակցում է գետերի հիդրոքիմիական ինքնամաքրման գործընթացներին:
Այսպիսով, կարևոր է ունենալ գետի ինքնամաքրման կարողությունների գնահատման եզակի մեթոդ և ուսումնասիրել մարդածին աղտոտման ազդեցությունը գետի էկոհամակարգի վրա: Մենք առաջարկում ենք ուսումնասիրել ինքնամաքրման հիդրոքիմիական կարողությունը, բացահայտել տարբեր գետերի սննդանյութերի պրոֆիլները և էվտրոֆիկացման ներուժը: Այս ուսումնասիրությունների հիման վրա կմշակվի գետի ինքնամաքրման կարողությունների գնահատման մեթոդ, որը կօգնի կանխել գետի էկոհամակարգի դեգրադացումը և վերականգնել ջրի որակը։
Օտարերկրյա գործընկեր
Լուսի Սեմերջյան - բ.գ.թ., Շարժայի համալսարան, Առողջապահական գիտությունների քոլեջ