Ընդհանուր տվյալներ
Սրնչականմանները (Soricomorpha) մանր կաթնասունների հնագույն և տարբերվող խումբ են, որոնք ցանկացած էկոհամակարգի անբաժանելի բաղադրիչ են: Նրանք զգայուն են մարդու տնտեսական գործունեության ազդեցության տակ տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ: Սրնչականմանները շատ կարևոր են, քանի որ ներգրավված են բոլոր տեսակի սննդային շղթաներում, մասնավորապես դետրիտային սննդային շղթաներում՝ զգալի ազդեցություն ունենալով անողնաշարավորների՝ գեոբիոնտների, ստրատոբիոնտների և հերպետոբիոնտների վրա: Նախագծի նպատակն է ուսումնասիրել սրնչականմանների կարգի տեսակային կազմը, պարզաբանել նրանց կարգավիճակը, ուսումնասիրել նրանց մակաբույծները և տարածվող հիվանդությունները։ Մի շարք հեղինակների կողմից նկարագրված Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ տեսակի Հայկական սպիտակատամիկի (Crocidura aremnica) կարգավիճակը դեռևս հակասական է և կարիք ունի պարզաբանման: Սրնչականմանների որոշ տեսակներ սինանտրոպ են և ապրում են բնակելի շենքերում։ Ուստի նրանց մակաբույծների և նրանց կողմից տարածվող հիվանդությունների ուսումնասիրությունները հրատապ են և ունեն համաճարակաբանական նշանակություն։ Ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվելու են ժամանակակից մեթոդներ։ Մոլեկուլային մեթոդների օգտագործման միջոցով կնույնականացվեն մի շարք տեսակներ: Այդպիսով կպարզաբանվի նրանց կարգավիճակը, ինչպես նաև կբացահայտվեն նաև նրանց մակաբույծները։
Օտարերկրյա գործընկեր
Քշիշտոֆ Տուրլեյսկի, կ․գ․դ․ պրոֆեսոր, Վիշինսկիի համալսարան (Լեհաստան)