Ընդհանուր տվյալներ
Ոչ սպիտակուցային ամինոթթուները համարվում են ժամանակակից բժշկական քիմիայի անփոխարինելի բաղադրիչները: Ամինաթթուներում քիրալային կենտրոնին միացված ամինո ու կարբօքսիլ խմբերը և տարբեր մեկ կամ երկու կողմնային շղթաները ապահովում են հիանալի եռաչափ կառուցվածք ֆունկցիոնալության բարձր աստիճանով, ինչը դարձնում է դրանց անփոխարինելի, որպես կոմպլեքս-մոլեկուլների սինթեզի ելանյութեր:
Ներկայացված նախագծի նպատակն է մշակել կողմնային ռադիկալում տարաբնույթ խմբեր պարունակող (ներառյալ ֆլուորոֆոր խմբեր և կենսաբանորեն ակտիվ բնական միացություների կառուցվածքային միավորներ), էնանտիմերապես մաքուր նոր ոչ սպիտակուցային α-ամինոթթուների բարձր արդյունավետությամբ ասիմետրիկ սինթեզի մեթոդներ՝ կիրառելով նիկելի քիրալային կոմպլեքսները: Սինթեզված ամինոթթուների սինթետիկ կիրառության հնարավորությունների ուսումնասիրման համար կդիտարկվեն ածխաջրերի հետ դրանց միացման ռեակցիաները՝ գլիկոզիլացված ամինաթթուներ ստանալու նպատակով, որոնք հեշտությամբ կարող են ծառայել որպես հումք գլիկո- կամ պեպտիդոմիմետիկների և գլիկոպեպտիդների սինթեզի համար: Ինչպես նաև կհետազոտվեն սինթեզված ամինոթթուների վրա հիմնված կարճ պեպտիդների սինթեզի ռեակցիաները: Ծրագրի ծրջանակներում կիրականացվի նաև սինթեզված միացությունների սկրինինգ՝ կենսաբանական հատկությունների բացահայտման նպատակով: Սկրինինգի համար կկիրառվեն in vitro և in silico մեթոդները:
Օտարերկրյա գործընկեր
Ռովիելլո Ջիովաննի Անտոնիո, կենսատեխնոլոգիական գիտությունների դոկտոր, Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների և կենսապատկերման ինստիտուտ (Իտալիա)