Մեխանիկայի լաբորատորիա
Լաբորատորիայի ղեկավար Ջիլավյան Սամվել Հակոբի
- Հեռախոսահամար (091) 500770, (060) 710379
- Էլեկտրոնային հասցե samjilavyan@ysu.am
Լաբորատորիայի հիմնական գործունեությունն ու ստեղծման համառոտ պատմությունը
Լաբորատորիայում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ ժամանակակից մեխանիկայի մի շարք ոլորտներում, որոնք սերտորեն կապված են գիտատեխնիկական առաջընթացի և նոր տեխնոլոգիաների ներդրման հետ: Գիտահետազոտական գործունեության հիմնական բնագավառն է մեխանիկան, և ուսումնասիրվող խնդիրների լուծման համար անհրաժեշտ մաթեմատիկական մեթոդների մշակումն ու արդյունքների կիրառության ներկայացումը։
Մեխանիկայի տարբեր բնագավառներում գիտական աշխատանքներ կատարվել են ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժնում, մեխանիկայի ֆակուլտետում, իսկ 2007թ.-ից աշխատանքները կատարվում են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Գործել է ֆիզիկատեխնիկական պրոբլեմների գիտահետազոտական լաբորատորիա, այնուհետև հետազոտական աշխատանքները կատարվել են գիտական թեմատիկ պլանների շրջանակներում: 2012թ.-ին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեխանիկայի ամբիոնին կից սեղծվել է «Մեխանիկայի տեսական հարցեր և կիրառություններ» գիտահետազոտական լաբորատորիան: 2022թ.-ից մեխանիկայի լաբորատորիան գործում է ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնում։
Գործունեության հիմնական ուղղությունները
Լաբորատորիայում գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում բացարձակ կոշտ մարմինների համակարգերի և դեֆորմացվող հոծ միջավայրերի մեխանիկայի տեսական հարցերի և կիրառությունների բնագավառում, ձևակերպվում են նոր դրվածքով խնդիրներ։ Ուսումնասիրվում են կառուցվածքային տարրերի օպտիմալ նախագծման, մեխանիկական համակարգերի շարժումների ղեկավարման և կայունացման, առաձգական մարմինների փոխազդեցության մաթեմատիկական տեսության, ֆիզիկամեխանիկական տարբեր դաշտերի փոխկապակցվածությամբ ալիքների տարածման խնդիրներ։ Դիտարկվող խնդիրների ուսումնասիրման համար լաբորատորիայում մշակվում և զարգացվում են մաթեմատիկական մեթոդներ, կիրառվում են հաշվողական մաթեմատիկայի ժամանակակից եղանակներ և մոտեցումներ։
Հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տեսական մեխանիկայի, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի, նյութագիտության, մաթեմատիկական ֆիզիկայի զարգացման գործում։
Նվաճումները
Մեխանիկայի լաբորատորիայի գիտական ուղղությունների գծով երիտասարդ գիտնականները պաշտպանում են թեկնածուական ատենախոսություններ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» և «Տեսական մեխանիկա» մասնագիտություններով։ Բակալավրիատի «Մեխանիկա» կրթական ծրագրի և մագիստրոսական «Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա» ծրագրի շրջանակներում ուսանողներին դասավանդվում է լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքներին համապատասխան դասընթացներ, պաշտպանվում են ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր։
Համառոտ տեղեկատվություն լաբորատորիայի աշխատակիցների մասին
Շահինյան Սմբատ Գրիգորի, առաջատար գիտաշխատող, shahinyan@ysu.am
Գեղամյան Բագրատ Պարույրի, ավագ գիտաշխատող, geghmechmat@ysu.am
Քերոբյան Աղասի Վաչագանի, գիտաշխատող, agas50@ysu.am