Լաբորատորիայի ղեկավար՝ Աշոտ Նշանի Հարությունյան
Հեռախոսահամար՝093220135
Էլեկտրոնային հասցե՝ harutyunyan.ashot@ysu.am
Լաբորատորիայի հիմնական գործունեությունն ու ստեղծման պատմությունը՝ համառոտ
Լաբորատորիայում հետազոտական աշխատանքներ են վարվում մեքենայական ուսուցման հիմնարար և կիրառական նշանակության բազմաբնույթ խնդիրների վերաբերյալ։ Միջազգային ակադեմիական համագործակցության շրջանակներում իրականացվում են մի շարք ծրագրեր: Ընթացքի մեջ են կամ պլանավորման փուլում են համատեղ նախագծեր նաև մասնավոր ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են արհեստական բանականության վրա հենված նոր տեխնոլոգիական լուծումներով ու ծառայություններով։ Հիմնադրվել է 2022թ-ին՝ ԵՊՀ-ի և Krisp ընկերության համագործակցության արդյունքում։
Գործունեության հիմնական ուղղությունները
Լաբորատարիայի գիտական օրակարգը ընդգրկում է մեքենայական ուսուցման տեսության և կիրառությունների ուսումնասիրություններ ըստ մի քանի ուղղությունների, չսահմանափակվելով դրանցով։
Բնագավառի ընդհանրացում (domain generalization)։
Բարդ համակարգերի ինքնավար (self-driving) կառավարում (շեղումների հայտնաբերում, կանխատեսում, պատճառահետևանքային կապերի կանխագուշակում), կառուցվածք ունեցող և դրանից զուրկ տվյալների վերլուծության միջոցով։
Բացատրելի մոդելների (Explainable AI) մշակում:
Իրերի համացանցի (IoT) կառավարում։
Թեորեմների ապացուցում նեյրոնային ցանցերի միջոցով։
Ֆիզիկաքիմիական պրոցեսների մոդելավորում։
Նվաճումները
Նորաստեղծ խմբի հրապարակումները արդեն իսկ տեղ են գտնում միջազգային հեղինակավոր գիտաժողովների նյութերում, պատրաստվում են տպագրության բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, իսկ կիրառական մշակումները ընդգրկվում են ձեռնարկությունների արտադրանքներում ներդրվելու ճանապարհային քարտեզներում։
Համառոտ տեղեկատվություն լաբորատորիայի աշխատակիցների մասին՝ ԱԱՀ, հաստիք, էլեկտրոնային հասցե
Աշոտ Հարությունյան, ղեկավար, harutyunyan.ashot@ysu.am
Հրանտ Խաչատրյան, ավագ գիտաշխատող, hrant@yerevann.com
Աշոտ Բաղդասարյան, կրտսեր գիտաշխատող, ashot.baghdasaryan@ysu.am
Անիկ Մարգարյան, ավագ լաբորանտ, anik.margaryan@ysu.am