- Գլխավոր
- ԵՊՀ-ի մասին
- Աշխատանք ԵՊՀ-ում
Աշխատանք ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանի գործունեությունը միտված է հայագիտական, բնագիտական, ճշգրիտ, հասարակագիտական ու հումանիտար գիտությունների և տեխնոլոգիական տարբեր ուղղություններով միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտահենք կրթական ծրագրերի ու գիտական հետազոտությունների իրականացմանը։
Համալսարանը մշտապես խթանում է իր աշխատողների մտավոր և անձնային որակների զարգացումը՝ նպաստելով հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային բարեկեցության բարձրացմանը։ Եվ պատահական չէ, որ ավելի քան 2500 մարդ ԵՊՀ-ն ընտրել է որպես աշխատավայր, և շուրջ 100 000 ուսանող վստահել է իր ապագան:
Համալսարանը մշտապես ձգտում է գերազանցության և նորարարության ուսուցման, գիտական հետազոտությունների և ծառայությունների ոլորտներում։
Եթե ցանկանում եք Ձեր անմիջական մասնակցությունն ունենալ այս գործընթացներին, լինել ԵՊՀ մեծ ընտանիքի անդամ, կերտել նոր հաջողություններ՝ միտված մեր հասարակության հետագա զարգացմանը և կենսագործունեության բարելավմանը, միացե՛ք մեզ․ Երևանի պետական համալսարանը սիրով սպասում է Ձեզ: Դառնալով ԵՊՀ մեծ ընտանիքի մի մասը՝ Դուք հնարավորություն կունենաք կատարելագործվելու, ինքնաարտահայտվելու և նպաստելու մեր երկրի կրթության և գիտությանը հետագա զարգացմանը։