Դասախոսների վերապատրաստում
Ս.թ հունիսի 23-28-ը Սկոպյեի (Հյուսիսային Մակեդոնիա) Սուրբ Կյուրեղի և Մեթոդոսի անվան համալսարանի սոցիոլոգիական, քաղաքական և իրավական հետազոտությունների ինստիտուտում և ս.թ. հունիսի 30-ից հուլիսի 6-ը Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) քաղաքագիտության բաժնում JOPSCIP դրամաշնորհային նախագծում ներգրավված դասախոսների վերապատրաստում կազմակերպվեց՝ քաղաքական տեսության, համեմատական քաղաքականության, հանրային քաղաքականության և կառավարման, մեթոդաբանության, եվրոպական ինտեգրացման և միջազգային հարաբերությունների թեմաներով։ Ներկայացվել են որակի ապահովման եվրոպական ուղեցույցների և ստանդարտների վերաբերյալ, ինչպես նաև արդյունքների վրա հիմնված ուսումնական ծրագրերի և դասախոսների համապարփակ ուղեցույցների ստեղծմանն ուղղված քայլեր:
Խմբային աշխատանքները և մոդուլների շրջանակներում դասընթացների մշակումը, որը համակարգում էին Զալցբուրգի (Ավստրիա) և Սկոպյեի (Հյուսիսային Մակեդոնիա) համալսարանի փորձագետները, օգնեց մասնակիցներին կենտրոնանալու քաղաքական տեսության, համեմատական քաղաքականության, հանրային քաղաքականության և կառավարման և մեթոդաբանության մոդուլների նախապատրաստման վրա: Վերջին օրերը նվիրված էին ուսումնական ծրագրերի պատրաստմանը և ներկայացմանը: Այդ հանգամանքը նպաստեց համագործակցային մթնոլորտի ստեղծմանը, որի շնորհիվ դասախոսները համատեղ քննարկումների միջոցով հնարավորություն ստացան բարելավելու իրենց դասընթացների կառուցվածքը: