- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՎԵՐԺՈւԹՅՈւՆԻՑ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿ (ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍԻՑ ԴԵՊԻ ՀԻՆ ՀՈւՆԱՍՏԱՆ)
Ապրիլ 01, 2019 | 16:19
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
ՀԱՎԵՐԺՈւԹՅՈւՆԻՑ ԴԵՊԻ ԺԱՄԱՆԱԿ (ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍԻՑ ԴԵՊԻ ՀԻՆ ՀՈւՆԱՍՏԱՆ)
ԵՊՀ պատմության Ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ մարտի 19-ին ֆակուլտետում շարունակվեց «Հավերժությունից դեպի Ժամանակ (Հին Եգիպտոսից դեպի Հին Հունաստան)» խորագրով երկօրյա դասախոսությունը։ Դասախոսության բանախոսն էր «Արեգնազան» կրթահամալիրի մանկավարժ, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս Արա Աթայանը:
Բանախոսն անդրադարցավ նախորդ հանդիպման ընթացքում ներկայացված Հին Եգիպտոսի քաղաքակրթությանն, այնուհետև խոսեց Հին Հունաստանից:
Պարոն Աթայանն իր խոսքը սկսեց հետևյալ նախադասությամբ. «Հունական քաղաքակրթությունը քաղաքակրթություն է Խռոնոսի՝ ժամանակի մեջ։ Այստեղ մենք տեսնում ենք ուրիշ մարդու, նոր մարդու։ Հույները կորցնում են հավերժության զգացումը, որն ուներ եգիպտացին»։
Բանախոսը նշեց, որ եգիպտական ազդեցությունը հունական քաղաքակրթության վրա կարող ենք ներկայացնել հունական արխայիկ արձանների և եգիպտական արձանների միջև զուգահեռներ տանելով։
«Հունական արխայիկ արձանները՝ Կոռաները և Կուռոսները գրեթե նույն դիրքով են հանդես գալիս ինչ եգիպտականը՝ ոտքն առաջ, կանգնած և այստեղ նրանք դեռ ժպտում են, քանզի դեռ չեն հասկացել ժամանակի դրաման»:
Դասախոսությանը մասնակցում էին ուսանողներ ֆակուլտետի բոլոր բաժիններից և կուրսերից: Իսկ դասախոսության ավարտին ներկաները հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղել բանախոսին և ստանալ սպառիչ պատասխաններ:
Հեղինակ` Լիլի Պետրոսյան