- Գլխավոր
- Նորություններ
- Ալգորիթմեր և տվյալների կառուցվածքներ
Մայիս 08, 2019 | 17:30
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Ալգորիթմեր և տվյալների կառուցվածքներ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվել է դասընթաց՝ <<Ալգորիթմեր և տվյալների կառուցվածքներ>> խորագրով։ Դասընթացը վարում էին ԻԿՄ ՈւԳԸ անդամները։
Դասսընթացի մեկնարկը տրվեց մարտի 26-ին։ Այնուհետև ամեն շաբաթ երեքշաբթի օրը, ուսանողներին են ներկայացվում ալգորիթմական խնդիրների լուծման հիմնական մոտեցումները, քննարկվում են տարբեր մասնավոր խնդիրներ։ Դե իսկ տնային հանձնարարությունների միջոցով ամրապնդվում է օրվա թեման
Դասընթացին մասնակցում են 50-ից ավել ուսանողներ ինչպես մայր բուհից, այնպես էլ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից։ Բացի ամենշաբաթյա հանդիպումներից մասնակիցների համար ստեղծվել է օնլայն հարթակ Slack համակարգում, որտեղ տեղադրվում են հանձնարարությունները, իսկ դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունենում ցանկացած պահի հարցեր տալ կազմակերպիչներին։
Դասընթացը անցկացվում է ISTC կենտրոնի աջակցությամբ։
Հանդիպումները շարունակվելու են մինչև կիսամյակի վերջ։ Ցանկացողները դեռ կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/2HJsdZA