Իրազեկում առաջին կուրսեցիներին
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամները սեպտեմբերի 10-20-ի ընթացքում ուսանողներին ներկայացրին ՈՒԳԸ կառույցը, վերջինիս գործառույթները, նպատակը և այլն:
![1572266084](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/EZORRLX6JzuDt8XSqLwj2gm82s.jpg?h=fd7b82f2&itok=oLclfp_y)
Իրազեկման ընթացքում անդամները ֆակուլտետում հատուկ իրազեկման համար դրված սեղանի մոտ լինելով ուսանողներին ներկայացնում էին ՈՒԳԸ-ն, իր նպատակը, ընդհանուր կառույցը, գործառույթները:
Սեղանի մոտ լինելուց բացի, ՈՒսանողական գիտական ընկերության անդամներն իրազեկում էին անում, մտնելով տարբեր բաժիների 1-ին կուրսեր: Իրազեկման ընթացքում ուսանողների մոտ առաջանում էին տարբեր հարցեր կապված կառույցի հետ: Անդամները լսելով ուսանողների հարցերը, տալիս էին սպառիչ պատասխաններ:
Ֆակուլտետի ՈՒսանողական գիտական ընկերության անդամները ֆակուլտետի 2-րդ և 3-րդ հարկերում տեղակայված ցուցատախտակներում տեղադրեցին նոր պաստառներ, որոնց շնորիվ ուսանողները և դասախոսները կտեղեկանան կառույցի կազմակերպվելիք միջացառումների վերաբերյալ:
Հեղինակ` Անի Նիկողոսյան