- Գլխավոր
- Նորություններ
- Գիտաճանաչողական այց Գյումրի
Հոկտեմբեր 28, 2019 | 16:54
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
Գիտաճանաչողական այց Գյումրի
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության, Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համագործակցության շրջանակներում ուսանողները հոկտեմբերի 17-ին գիտաճանաչողական այց կատարեցին դեպի Գյումրի քաղաք:
Այցի ընթացքում Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի աշխատակիցներն ուսանողներին ծանոթացրեցին քաղաքին: Քաղաքային տուրի միջոցով ուսանողները բացահայտեցին 19-րդ դարի Ալեքսանդրապոլն ու մերօրյա Գյումրին:
Ուսանողները այցելեցին Գյումրու Երիտասարդական պալատ, որտեղ Ներկայացվեց պալատում իրականացվող երիտասարդական ծրագրերի ռազմավարությունը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներն այցելեցին նաև Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ:
Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում պահվում և ցուցադրվում են Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը, տպագիր գործերը: Ուսանողները շրջեցին 6 սենյակներով: Առաջինում ներկայացված է տեղեկատվություն բանաստեղծի մանկության մասին: Երկրորդ սենյակը կահավորված է այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք: Մնացած 4 սենյակներում հեղինակի ստեղծագործական աշխատանքներն են:
Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը: Թանգարանում կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքերը, անձնական իրերը:
Հեղինակ` Անի Նիկողոսյան