- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Նոյեմբեր 21, 2019 | 14:54
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվեց դասախոսություն՝ ուսանողներին գիտական հոդված գրելու հիմնական սկզբունքներին ծանոթացնելու նպատակով: Դասախոսության բանախոսն էր պ.գ.դ., պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը:
Բանախոսն անդրադարցավ ընդհանուր գիտական աշխատանք գրելու սկզբունքներին, որոնց պետք է ուշադրություն դարձնի ուսանողն իր աշխատանքը կատարելիս: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց հաճախակի կրկնվող այն սխալները, որոնք թույլ են տալիս ուսանողներն իրենց աշխատանքները գրելիս:
Բանախոսը նշեց, որ գիտական աշխատանքը պետք է ունենա հստակ կառուցվածք: Այն պետք է կազմված լինի ներածությունից, բուն նյութից և վերջաբանից: Բանախոսը ներկայացրեց կուրսային աշխատանքի և ռեֆերատի տարբերությունն, այնուհետև համեմատություն անցկացրեց հոդվածի հետ:
Դասախոսությանը ներկա էին ուսանողներ Պատմության և այլ ֆակուլտետներից: Դասախոսության ավարտին ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ:
Դասախոսությունը հատկապես կարևոր էր այն ուսանողների համար, ովքեր դեռ չեն տիրապետում գիտական հոդված գրելու հիմնական սկզբունքներին:
Հեղինակ՝ Արեն Խարազյան