- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիս 02, 2018 | 14:57
Գիտություն
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 2-7-ը ԵՊՀ առաջատար գիտաշխատող Արմեն Ներսեսյանի ջանքերով Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում կանցկացվի տեսական ֆիզիկայի ամառային դպրոց («2018 JOINT FAR/ANSEF-ICTP and RDP-VW summer school in theoretical physics»):
Ամառային դպրոցը կազմակերպվել է Տեսական ֆիզիկայի և փորձարարական մասնիկային ֆիզիկայի ռեգիոնալ ասպիրանտական ծրագրի (RDP) շրջանակում «Volswagenstifung»-ի («Volkswagen» հիմնադրամ), «ICTP»-ի (International Centre of Throretical Physics) և «ANSEF»-ի (Armenian Natioanal Science & Education Fund) աջակցությամբ:
Ամառային դպրոցի առաջին 4 օրերը բաղկացած են լինելու դասախոսություններից և ուսանողների համար նախատեսված աշխատաժողովներից, այնուհետև՝ երկու օր անընդմեջ, տեղի են ունենալու աշխատաժողովներ և քննարկումներ, որոնց կմասնակցեն նաև հրավիրված հատուկ հյուրերը:
Դասախոսություններով հանդես են գալու Էլիաս Քրիսթսիսը (Կրետեի համալսարան), Հերբերտ Դրեյները (Բոննի համալսարան), Դանիել Վոլդրամը (Լոնդոնի կայսերական քոլեջ) և Կարապետ Մկրտչյանը (Պոստդամի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտ):
Կազմակերպիչների հավաստմամբ՝ ամառային դպրոցի հիմնական նպատակներից մեկը կազմակերպիչ կողմերի միջև համագործակցության ամրապնդումն ու հետագա ծրագրերի իրականացման համար հնարավորություններ ստեղծելն է: