Փետրվար 05, 2024 | 18:50
Գործընկերներ
Հաստատված համագործակցության շրջանակում երկու կառույցները կփոխանակվեն լավագույն փորձով և կկատարեն փոխադարձ այցելություններ։
Վարժարանի ուսուցիչները, ըստ իրենց մասնագիտական ուղղվածության, կմասնակցեն ԵՊՀ-ի կազմակերպած կրթական, գիտական կոնֆերանսներին, աշխատաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումներին։
Անհրաժեշտության դեպքում կողմերը միմյանց կտրամադրեն խորհրդատվություններ։
Երկու կառույցների ղեկավարները, կարևորելով համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն չի սահմանափակվի հուշագրով սահմանված դրույթներով, այլ կընդլայնվի՝ նպաստելով դրանց զարգացմանն ու առաջընթացին։