Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսի մասնակից
Ապրիլ 23, 2024 | 16:00
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ

ԵՊՀ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսի մասնակից

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում անցկացվեց «Գիտություն» ցուցահանդեսը՝ մեկ հարթակում համախմբելով գիտական կազմակերպությունների, ՀՀ պետական բուհերի ներկայացուցիչներին, կրթության և գիտության ոլորտում ՀՀ ԿԳՄՍՆ և ԳԱԱ գործընկերներին: ԵՊՀ-ն նույնպես մասնակցեց ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով ներկայացնելով բուհի գիտական գործունեությունը, հաջողությունները, ինչպես նաև կրթական ծրագրերը:

Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Նա ընդգծեց, որ ակադեմիան կարևորում է այսօրինակ ցուցահանդեսների անցկացումը, քանի որ դրանք յուրահատուկ հարթակ են աշակերտների, ուսանողների և գիտաշխատողների շփման համար: 

«Դպրոց-բուհ-գիտություն կապի փոխկապակցված զարգացումը առանցքային նշանակություն ունի և այն մեր ռազմավարական հիմնական ուղղություններից մեկն է: Ցուցահանդեսի միջոցով աշակերտները տեսնում և հասկանում են՝ ինչ է գիտությունը, պատկերացում են կազմում, թե ինչ է նշանակում գիտությամբ զբաղվել, շփվում են գիտնականների հետ՝ մասնակից դառնալով տարբեր գիտափորձերի: Դեռ դպրոցական տարիքից պատկերացում ունենալով գիտական գործունեության մասին՝ նրանք արդեն կկարողանան մասնագիտության ճիշտ ընտրություն կատարել: Այս ցուցահանդեսը լինելու է շարունակական և այսուհետ կազմակերպվելու է տարին երկու անգամ»,- ասաց Ա. Սաղյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով ցուցահանդեսի անցկացումը, նշեց, որ այսօրինակ միջոցառումները և ցուցահանդեսներն իրենց դրական արդյունքն են ունենալու:

«Մենք գործում ենք մեկ միասնական հարթակում՝ հավատարիմ մնալով դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանն ուղղված ՀՀ Կառավարության քաղաքականությանը: Նշեմ, որ նախորդ շաբաթ ԵՊՀ-ում կազմակերպվել էր Հայկական համադպրոցական գիտության 4-րդ փառատոնը: Ամեն անգամ այդ փառատոնին մասնակցելով՝ համոզվում եմ, որ մեր երեխաներն ունեն հրաշալի գաղափարներ, որոնց իրագործման համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ և հնարավորություններ: Այսօրինակ փառատոներին մասնակությունը ցույց է տալիս, որ մենք ունենք ապագա խոստումնալից գիտնականներ: Կարծում եմ՝ առանձնահատուկ պատասխանատվություն է, որ ներկայում գործող գիտնականներն ուղղորդեն, ճանապարհ ցույց տան գիտությամբ հետաքրքրվող նոր սերնդին»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ վերջին տարիներին ՀՀ Կառավարության՝ գիտության ոլորտին տրամադրած ֆինանսավորումը նպաստել է գիտնականների, հետազոտողների թվի աճին։ Ընդ որում, ուշագրավ և ողջունելի է այն փաստը, որ գիտական հետազոտություններ կատարողների շարքում մեծ թիվ են կազմում երիտասարդները:

ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանը, Ժ. Անդրեասյանը, Ա. Սաղյանը, գիտնականներ, աշակերտներ, ուսանողներ և գիտությամբ հետաքրքրված մարդիկ ցուցահանդեսի ժամանակ շրջայց կատարեցին տաղավարներով, որտեղ բոլոր մասնակիցները ներկայացրել էին գիտակրթական ոլորտում իրենց գրանցած հաջողությունները:

Երևանի պետական համալսարանի տաղավարով շատերն էին հետաքրքրված: Աշակերտները ԵՊՀ գիտաշխատողներից, ուսանողներից ստանում էին իրենց հարցերի պատասխանները, ինչպես նաև տեղեկություններ հետազոտական աշխատանքների, ծրագրերի, գիտափորձերի, տեխնոլոգիաների մասին։ Համալսարանականները հյուրերին ներկայացրին նաև ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» սպասվող կարևոր իրադարձության վերաբերյալ մանրամասներ:

ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, խոսելով «Գիտություն» փառատոնին համալսարանի մասնակցության մասին, նշեց, որ ԵՊՀ-ն ցուցահանդեսին իր գիտական ներուժի մի մասն է ներկայացրել միայն։

«Ըստ էության՝ այստեղ յուրաքանչյուրը փորձել է հետաքրքիր ձևով ներկայացնել իր տաղավարը։ Ինչպես տեսնում ենք, դա հաջողվել է մեզ, և ԵՊՀ տաղավարը մեծ հետաքրքրություն ունի այցելուների համար: Ըստ իս՝ այսօրինակ միջոցառումները կարևոր են գիտության հանրայնացման, գիտությունը հասանելի և մատչելի դարձնելու տեսանկյունից: Սա ոչ միայն բուհերի համագործակցության, այլև ԳԱԱ ինստիտուտների հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է: Միջոցառմանը ներգրավված են նաև ավագ դպրոցների աշակերտները, ինչը փաստում է այն մասին, որ շատ կարևոր է դեռ վաղ տարիքից երեխաների շրջանում գիտության հանդեպ սեր սերմանելը: Գիտությունը պետք է «ընդառաջ գնա» երիտասարդությանը»,- շեշտեց Ե. Մանուկյանը: 

ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը, անդրադառնալով միջոցառման կարևորությանը, նշեց. «Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում այլ դիտանկյունից ընկալելու գիտության ոլորտը։ Հատկանշական է ավագ դպրոցների աշակերտների մասնակցությունն այս միջոցառմանը. ծանոթանալով գիտահետազոտական տարբեր կենտրոնների, բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող լաբորատորիաների հետազոտական աշխատանքներին, տեսնելով այդ հետազոտությունների արդյունքները և գիտնականների՝ ոլորտում գրանցած հաջողությունները, ցուցահանդեսի մասնակիցներն առավել հստակ պատկերացում են կազմում գիտական գործունեության մասին, ինչի արդյունքում նրանց մոտ աստիճանաբար ցանկություն է առաջանում ոլորտում աշխատելու»։

«Գիտություն» ցուցահանդեսին իրենց գիտակրթական գործունեությունը ներկայացրին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, ֆարմացիայի և ֆիզիկայի ինստիտուտները: 

«Մենք ներկայացնում ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի տարբեր ամբիոնների գիտակրթական գործունեության արդյունքները: Այստեղ ցուցադրված են մեր գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին գիտական հոդվածները, որոնք տպագրվել են բարձր գործակից ունեցող միջազգային ամսագրերում, պարբերականներում, գրքերում: Տաղավարի այցելուներին մենք ներկայացնում ենք այն հիմնական ուղղությունները, հետազոտությունները, որոնք իրականացվում են ֆակուլտետում: Օրինակ՝ թափոնների վերամշակումը, որի շնորհիվ մենք կատարում ենք էկոլոգիապես կարևոր գործ՝ վերամշակելով թափոնները և ստանալով կենսագազ՝ ջրածին, որը՝ որպես վառելիք, կօգտագործվի և՛ ժամանակակից ավտոմեքենաների, և՛ շարժիչ այլ մեխանիզմների համար»,- նշեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը: 

Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս, փորձագետ Անի Չախոյանն ընդգծեց. «Մենք ունենք գերհզոր սարքավորումներով հագեցած Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն, որտեղից ոչ մի սարք այստեղ տեղափոխել հնարավոր չեղավ, սակայն վիրտուալ իրականության (VR) ակնոցի միջոցով տաղավարի այցելուներին ցույց ենք տալիս, թե ինչպես են կատարվում փորձակումները, նմուշապատրաստումը միկրոալիքային վառարանի օգնությամբ, արդյունքում՝ բույսերի մեջ էլեմենտային պարունակության որոշումը»:

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանն ասաց, որ կենտրոնում պատրաստվում են տարատեսակ սարքավորումներ նանոկառուցվածքների հիման վրա:

«Մենք պատրաստել և այժմ տաղավարում ներկայացնում ենք տարբեր տեսակի սենսորներ, որոնք հայտնաբերում են մթնոլորտում տարբեր տեսակի թունավոր, պայթյունավտանգ գազեր:  Սրանք պատրաստված են և՛ կարծր տակդիրների վրա՝ ոսկյա և պլատինե կոնտակտներով, և՛ ճկուն տակդիրների վրա, որոնք կարող են կցվել ցանկացած ճկուն մակերևույթի: Նմանատիպ սենսորները հայտնաբերում են ջրածնի պերօքսիդի գոլորշիներ: Այստեղ պատրաստել ենք նաև ջրածին հայտնաբերող դետեկտոր, որին տվել ենք «YSU-HGS2» անվանումը. այն մթնոլորտում հայտնաբերում է ջրածնի ծայրահեղ ցածր կոնցենտրացիաներ: Մենք հնարավորություն ունենք նաև որոշակի փոքրիկ փորձարկում անելու՝ խցիկ ներմուծելու ջրածին և տեսնելու սենսորի արձագանքը»,- նշեց Մ. Ալեքսանյանը:

Նշենք, որ տաղավարներում կատարվում էին հետաքրքիր գիտափորձեր, ինչպես նաև անցկացվում տարբեր վիկտորինաներ: Ինտերակտիվ խաղերն ու զվարճանքներն է՛լ ավելի հետաքրքիր դարձրին միջոցառումը՝ ներգրավելով բոլոր մասնակիցներին:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025

    ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս

    21.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am