- Գլխավոր
- Նորություններ
- Ուսանողների օրը Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Մայիս 15, 2024 | 16:31
Գործընկերներ
Կրթություն
Հասարակություն
Ուսանողների օրը Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
Ուսանողների և երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում։ Բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպեցին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։
Բանկը և բուհը միասին նախագծեր իրականացնելու հաջող փորձ ունեն։ 2023 թ. բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարևոր նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը, որի շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։
Մայիսի 16-ը Հայաստանում Ուսանողների և երիտասարդության, ինչպես նաև ԵՊՀ հիմնադրման օրն է, ինչի առթիվ էլ հավաքված ուսանողները պատմեցին, թե ինչպես է բանկի կողմից տրամադրված կրթաթոշակը է՛լ ավելի մոտիվացրել իրենց։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ բուհի համար կարևոր է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, ինչը խթանում է գործատուի և կրթության միջև կապը։
«Այսօր ուսանողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեցինք, որ այս կրթաթոշակը նաև պատասխանատվություն է, քանի որ նրանք պետք է կարողանան կրթության արդյունքները հետագայում ծառայեցնել իրենց կարիերայի առաջընթացին։ Եվ նման համագործակցությունները համալսարանի և գործատուի միջև ստեղծում են լայն հնարավորություններ բոլորի համար։ Կարծում եմ՝ մեր ուսանողները լավագույնս կօգտագործեն այս հնարավորությունը, և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրված կրթաթոշակները կծառայեն իրենց նպատակին»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպումից հետո ասաց, որ տպավորված է երիտասարդներով։
«Շատ ուրախ ենք համալսարանի ընձեռած հնարավորության համար, որը հնարավորություն տվեց հանդիպելու Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։ Տպավորված եմ հանդիպումով և հուսով եմ՝ կրթաթոշակը երիտասարդներին կօգնի հասնել իրենց նպատակներին։ Բիբլոս Բանկ Արմենիան շատ է կարևորում ակադեմիական կրթությունը, և կրթաթոշակային այս նախաձեռնությունը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,- ընդգծեց Հայկ Ստեփանյանը։
Նախաձեռնությունը շարունակական է․ հաջորդող տարիներին ևս Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։
Կարևորելով իմաստավորված և դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:
Կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։