Արմեն Մարտիրյանը և Ռազմիկ Մխիթարյանը պարգևատրվել են ԵՊՀ ոսկե մեդալներով
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ԵՊՀ ոսկե մեդալով է պարգևատրել ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Արմեն Մարտիրյանին և նույն ամբիոնի դոցենտ, քիմ․ գիտ․ թեկնածու Ռազմիկ Մխիթարյանին։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-06/07.jpg?h=02cb7f90&itok=2c4bno5y)
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ մեծ վաստակի համար և ծննդյան հոբելյանի առթիվ շնորհված ԵՊՀ ոսկե մեդալները վկայում են նրանց անբասիր գործունեության և մեծ նվիրվածության մասին:
«Ձեր գործունեությունը բացառիկ դեր ունի մեր համալսարանի կյանքում: Ձեր մասնագիտական հմտություններով, գիտելիքներով և փորձառությամբ դուք մեծապես նպաստում եք համալսարանի զարգացմանը և հեղինակության բարձրացմանը»,- շնորհավորական իր խոսքում նշեց ԵՊՀ ռեկտորը:
Նա շնորհակալություն հայտնեց Ա․ Մարտիրյանին և Ռ․ Մխիթարյանին՝ ԵՊՀ-ում մեծ ներդրում ունենալու, ուսանողների կրթության և գիտական հետազոտությունների զարգացման գործում անսահման նվիրվածության համար։