Օգոստոս 29, 2024 | 16:26
Գործընկերներ
Հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի առաջնահերթություններին, հատկապես կլիմայի փոփոխության խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ծրագրերին։
Երկուստեք կարևորվել է գիտակրթական ոլորտում համագործակցության ամրապնդումը և ԵՊՀ-ի ու ՄԱԿ-ի միջև կապերի ընդլայնումը՝ միտված նպաստելու համաշխարհային մարտահրավերների հաղթահարմանը և կայուն զարգացման նպատակների իրագործմանը, ինչպես նաև ԵՊՀ ներուժի միջոցով երկրի առաջընթացի խթանմանը։