- Գլխավոր
- Նորություններ
- «Արբիտրաժի ուսուցումը՝ իրավական կրթության կարևոր տարր» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում
Սեպտեմբեր 06, 2024 | 14:30
Գիտություն
Կրթություն
«Արբիտրաժի ուսուցումը՝ իրավական կրթության կարևոր տարր» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արբիտրաժի ուսուցումը՝ իրավական կրթության կարևոր տարր» խորագրով բաց դասախոսություն:

Դասախոսության բանախոսներն էին Համբուրգի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Էքարտ Բրոեդերմանը և Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, ի.գ.դ․ Արմեն Հայկյանցը:

Բանախոսներն անդրադարձան արբիտրաժային պայմանագրերի կազմման, հատկապես դրանց շրջանակում նյութական իրավունքի ընտրության, իրավունքի կոլիզիաների հիմնախնդիրներին` առանձնահատուկ շեշտադրելով միջազգային առևտրային պայմանագրերի մասին «UNIDROIT» սկզբունքները:
Ուսանողներին ներկայացվեցին «UNIDROIT» սկզբունքները, դրանց՝ որպես միջազգային առևտրի ընդհանուր սկզբունքների մշակման պատմությունը և հեռանկարը: Առանձին քննարկվեցին մի շարք կարևոր հայեցակետեր, ինչպես՝ բարեխղճության սկզբունքը, դրա արտացոլումը միջազգային իրավական փաստաթղթերում:

Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր «Հայաստանի արբիտրաժային շաբաթ-2024» միջոցառումների շարքի շրջանակում, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիայի (ELSA) համատեղ ջանքերով: