Սեպտեմբեր 19, 2024 | 17:17
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Հուշագրի համաձայն՝ կողմերը նպատակ ունեն համատեղ ջանքերի ու ռեսուրսների միջոցով զարգացնելու մարդու իրավունքների ոլորտում կրթությունը և կարողությունները՝ կազմակերպելով աշխատարաններ, սեմինարներ, կոնֆերանսներ և փոխանակման ծրագրեր։
Բացի դրանից՝ նախատեսվում է աջակցել հետազոտական նախաձեռնությունների և ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով կրթական գործընթացների հարստացմանը և միջազգային փորձի կիրառմանը։
Հուշագիրը ստորագրել են ԵՊՀ ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարող Էլինա Ասրիյանը, ՌՎԻ գործադիր տնօրեն Պիտեր Լունդբերգը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը և եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը։