Մայիս 02, 2019 | 16:54
Ուսանողական
Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը:
ԵՊՀ ուսանողները հավաքվել էին նշելու ՈՒԽ հիմնադրման 25-ամյակը և ունկնդրելու տաղանդավոր ուսանողների՝ ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Արտյոմ Դադունցի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Ադամյանի կատարումները:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով, ՈւԽ-ն ինքնադրսևորման լավագույն հարթակ է, որը հնարավորություն է տալիս տաղանդաշատ ուսանողներին փորձելու իրենց ուժերը. «Ես շատ ուրախ եմ, որ Արտյոմը և Մարիամը ծանոթացել են հենց ՈւԽ-ում, և այսօր իրենց կատարումներով նոր շունչ ու որակ են տալիս երգարվեստին»:
Անգին Խաչատրյան