ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ ոսկե մեդալով է պարգևատրել ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Գրիգորյանին՝ համալսարանական կրթության կազմակերպման և զարգացման գործում ունեցած պատկառելի ավանդի համար:
![Aleksandr-Grigoryan-awarded-YSU-gold-medal](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/6TO0GnbPPlN0ecknsUAjIvYQOZ.jpg?h=bccd1fa5&itok=gh_gLIvT)
Նշենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը 2005 թվականից Ակադեմիական ճանաչման և շարժունակության ազգային տեղեկատվական կենտրոնի խորհրդի, իսկ 2006-ից՝ Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացման ազգային աշխատախմբի անդամ է:
2008 թվականից նա նաև Տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման նոր ուղղություններով կադրերի մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման ԱՊՀ երկրների հենքային կազմակերպության խորհրդի, ինչպես նաև Կրթության որակի ապահովման ազգային աշխատախմբի անդամ է:
2015-2019 թթ. եղել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի խորհրդի անդամ:
2009 թվականին պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Հավելենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը 2006-2019 թթ. զբաղեցրել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը: