- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ՈՒՄ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Հունիս 28, 2018 | 12:49
Քաղաքականություն
«ԵՊՀ-ՈՒՄ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ընդունել է ԵՊՀ-ում գիտակրթական բարեփոխումների նախաձեռնության անդամներին՝ քննարկելու ԵՊՀ-ում բարեփոխումներ նախաձեռնելու նրանց առաջարկները և դրանց իրականացման մեխանիզմները:
Նախաձեռնության անդամները ԵՊՀ ռեկտորին են ներկայացրել արդեն տևական ժամանակ ԵՊՀ-ի իրենց գործընկերների հետ քննարկումների արդյունքում վերհանված ու օպերատիվ լուծման կարիք ունեցող խնդիրները, կարծիք հայտնել ԵՊՀ-ում կրթական գործընթացի արդյունավետության ու թիրախայնության բարձրացման, կրթական գործընթացում ուսանողներին գործնական հմտություններ փոխանցելու կարևորության վերաբերյալ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են դասախոսական անձնակազմի աշխատավարձերի ավելացման, ԵՊՀ-ում գիտական կենտրոնների ստեղծման, նրանց գործունեության մեջ ուսանողների ներգրավման կարևորության, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման հարցեր:
Ընդունելով առաջադրված խնդիրներից մի մասի օպերատիվ լուծման անհրաժեշտությունը և արդիականությունը՝ ռեկտոր Ա.Սիմոնյանը կարևորել է բարեփոխումների անհրաժեշտությունը և այժմեականությունը, դրական է գնահատել նախաձեռնությունը և կարծիք հայտնել նման հանդիպում-քննարկումների շարունակականության անհրաժեշտության մասին: