- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ-ՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Մարտ 18, 2022 | 16:58
Հասարակություն
ՀՀ-ՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերն ու զարգացման հնարավորությունները:
Ողջունելով դեսպանին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նրան ներկայացրեց ԵՊՀ-ի կառուցվածքը, գործունեության ուղղությունները, ինչպես նաև բուհի զարգացմանն ու միջազգայնացմանն ուղղված ծրագրերը:
Ռեկտորի հավաստմամբ, ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումների նպատակը կրթության որակն էլ ավելի բարձրացնելը, նորարար հետազոտությունների խթանումն ու տեղական և միջազգային աշխատաշուկաներում մրցունակ կադրեր պատրաստելն է:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն էլ ներկայացրեց Նիդերլանդների Թագավորության բուհերի հետ ԵՊՀ-ի ունեցած համագործակցային կապերը և փաստեց, որ համալսարանը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը և հաստատել գործընկերային նոր հարաբերություններ:
Արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը նշեց, որ տպավորված է համալսարանի ակտիվ գործունեությամբ, նաև ասաց, որ իրենք պատրաստ են աջակցել նոր կապերի հաստատմանը և համատեղ ծրագրերի իրագործմանը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնց շրջանակում կարող են հաստատվել համագործակցային նոր կապեր տարբեր կառույցների հետ՝ նպաստելով երկու երկրների միջև ակադեմիական ու մշակութային առավել արդյունավետ հաղորդակցմանը: