Մայիս 11, 2020 | 13:10
Հասարակություն
Մայիսը հայ ազգի համար խորհրդանշում է որպես հաղթանակների և ցնծությունների ամիս: Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար սովորական ամսաթիվ կամ տոն չէ: Այն լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է, որ կրում է «Եռատոն» անունը:
Ավանդույթի համաձայն՝ մայիսյան տոնակատարություններից անմասն չի մնում նաև համալսարանը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ այս տարի նույնպես ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել ԵՊՀ տարածքում գտնվող Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան գոյամարտին նվիրված հուշակոթողներին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:
Քնար Միսակյան