- Գլխավոր
- Նորություններ
- ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Սեպտեմբեր 24, 2019 | 11:53
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2019 թ. սեպտեմբերի 22-ի թողարկման ընթացքում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության մի շարք ուղղությունների վերաբերյալ հնչեցին մեկնաբանություններ, և տրվեց տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:
1. Աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացի վերաբերյալ մանրամասն պարզաբանում ներկայացվել է համալսարանի պաշտոնական կայքէջում, ինչի պատճառով կրկին չենք անդրադառնում այդ հարցին:
2. ԵՊՀ-ում հիդրոտարայի մոնտաժման աշխատանքների մրցույթը հրապարակվել է հրատապ գնման ընթացակարգով՝ 2019 թ. հուլիսի 10-ին՝ www.armeps.am և www.gnumner.am կայքերում: Քանի որ հայտերը ներկայացվել են էլեկտրոնային համակարգով, հետևաբար նախապես հնարավոր չէ կանխատեսել, թե որ կազմակերպությունն է հաղթելու: Մրցույթի հայտերը բացվել են 15.07.2019 թ.:
16.07.2019 թ. www.gnumner.am կայքում տեղադրվել է մրցույթի արձանագրությունը:
22.07.2019 թ. www.gnumner.am կայքում տեղադրվել է պայմանագիրը կնքելու մասին որոշումը:
26.07.2019 թ. կայքում հրապարակվել է կնքված պայմանագրի մասին հայտարարությունը:
3. «Հյուր Սերվիս» ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում արտասահմանից ժամանած հյուրերի ուղևորության կազմակերպում Գառնի և Գեղարդ ուղղությամբ, զբոսավարի ծառայությունների մատուցում, ճաշի կազմակերպում (50 անձի համար), այցելություն Երևանի «Նոյ» գինու, օղու, կոնյակի գործարան (50 անձի համար):
4. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և ԵՊՀ գնումների վարչության պետի միջև ազգակցական կամ բարեկամական որևէ կապ չկա:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ