- Գլխավոր
- Նորություններ
- «ՖԻԼԻՆՏԵԼԼԵԿՏ» ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԽ 25-ԱՄՅԱԿԻՆ
Մայիս 07, 2019 | 17:15
Ուսանողական
«ՖԻԼԻՆՏԵԼԼԵԿՏ» ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԽ 25-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Ռուս բանասիրության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Ֆիլինտելլեկտ» (ФилИнтеллект) խաղը, որի նպատակն էր ամրապնդել ռուսական մշակույթի վերաբերյալ ուսանողների գիտելիքները:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կողմից կազմակերպվող «Ֆիլինտելլեկտ» խաղն ավանդական բնույթ է կրում:
Ի տարբերություն ամեն տարվա ներֆակուլտետային պայքարի՝ այս տարի այն անցկացվեց ՀՀ տարբեր բուհերի միջև:
Հաղթանակի համար պայքարում էին Հայ-ռուսական, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանները:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Վարսենիկ Օհանյանը նշեց, որ պայմանավորված ԵՊՀ ՈՒԽ 25-ամյակի հոբելյանով՝ խաղը կազմակերպվել է նման մեծ ընդգրկմամբ:
Խաղը կազմված էր 3 փուլից:
Առաջին փուլում մասնակիցները պատասխանում էին հարցերին, երկրորդ փուլում հարցերին պատասխանելու համար սահմանված էր ժամանակացույց, իսկ երրորդ փուլում մասնակիցները պատասխանում էին հարցերին՝ ըստ ընտրած ոլորտների՝ պատմություն, մշակույթ, կինո:
Խաղն անցկացվեց թեժ պայքարում: Առավելագույն միավորներ հավաքած թիմերն անցան եզրափակիչ, որի արդյունքում 34 միավոր հավաքեց Հայ-ռուսական համալսարանը, 27 միավոր՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, իսկ 25 միավոր՝ ԵՊՀ-ն:
Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով: