- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարտ 21, 2022 | 17:10
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8 եզրափակչի 2-րդ շրջանում առաջին մրցափուլից դուրս մնացած թիմերը ստացել են ևս մեկ հնարավորություն՝ պայքարելու 1/4 եզրափակիչ անցնելու համար:
Ըստ ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբի նախագահ Դավիթ Թովմասյանի՝ առաջնության նպատակն է ուսանողներին պերճախոսության արվեստին հաղորդակից դարձնելը, նրանց քննադատական միտքը զարգացնելը, տեսական նոր գիտելիքներ ու բանավիճելու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելը, հանրային դիսկուրսի գերակա թեմաներին ծանոթացնելը:
Նրա տեղեկացմամբ, յուրաքանչյուր խաղի թեման ընտրում է նախապես ձևավորված հանձնաժողովը. «Բանավեճի փորձ ունեցող ուսանողներից կազմված հանձնաժողովը նախևառաջ ընտրում է հանրային դիսկուրսում առկա թեման, որը հետաքրքիր է և ուսուցանող, ապա դրա վերաբերյալ բանավիճում, որպեսզի և՛ կողմ, և՛ դեմ դիրքորոշումների համար փաստարկները հավասար լինեն, ապա նոր հաստատում»:
¼ եզրափակչի համար պայքարելու ևս մեկ հնարավորություն ունեցան «Մագուս»-ը, «Զոնա 51»-ը, «Ատլանտա»-ն և «Սիներգիա»-ն: «Մագուս» և «Զոնա 51» թիմերը բանավիճել են ՝ «ՀՀ-ում պետք է արգելվեն հետքրիստոնեական կրոնական կազմակերպությունների գործունեությունը» թեմայով, իսկ «Ատլանտա» և «Սիներգիա» թիմերը՝ «Դիակիզարանների գործունեությունը ՀՀ-ում պետք է արգելվի» թեմայով:
Արդյունքում առավելագույն միավորներ վաստակած «Սիներգիա» և «Ատլանտա» թիմերն անցել են հաջորդ փուլ: