- Գլխավոր
- Նորություններ
- ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄԻՏՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Հոկտեմբեր 31, 2019 | 14:44
Կրթություն
ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄԻՏՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև երիտասարդ ձեռնարկատերերի ստեղծարար միտքը զարգացնելու և բիզնես սկսելու հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու համար իրականացվում է ծրագիր, որին մասնակցելու, անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար կազմակերպվում են անգլերենի դասընթացներ:
Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ-ի և Նոթինգհեմի Թրենթ համալսարանի միջև առկա համագործակցության արդյունքում, որը հաստատվել է Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի շրջանակում:
Ծրագիրը ԵՊՀ ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև երիտասարդ ձեռնարկատերերին հնարավորություն է տալու զարգացնել ստեղծարար միտքը և ձեռք բերել բիզնես հիմնելու համար անհրաժեշտ գիտելիքներ:
Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցողներին աջակցելու նպատակով կազմակերպվում են անգլերենի դասընթացներ:
Դասընթացներին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ մինչև նոյեմբերի 10-ը, որոնք անցկացվելու են՝ ըստ անգլերենի իմացության մակարդակների:
Յուրաքանչյուր մակարդակի դասընթացների համար նախատեսված է մինչև տասնօրյա ժամկետ: Արդյունքում թեստից հավաքելով առնվազն 70% միավոր՝ մասնակիցներն առցանց ստանալու են դասընթացի հավաստագիր:
Դասընթացները մեկնարկելու են դեկտեմբերի 5-ից:
Պատրաստեց Քնար Միսակյանը