- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ
Ապրիլ 17, 2019 | 17:16
Քաղաքականություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր Էքս Մարսել համալսարանի դոկտոր Վենսան Օլիվյեն հանդես եկավ դասախոսությամբ:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Պետրոս Դավթյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Էքս Մարսել համալսարանի դոկտոր Վենսան Օլիվյեն 17 տարի է, ինչ Հայաստանում երկրաբանական հետազոտություններ է կատարում՝ ուսումնասիրելով մարդու գործունեության կամ կլիմայական պայմանների ընթացքում կատարված շարքային փոփոխությունները:
Ողջունելով ներկաներին՝ Վենսան Օլիվյեն ընդգծեց, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում է «Էրազմուս +» ծրագրի շրջանակում:
Ընդ որում՝ այս ծրագրի շնորհիվ, օտարերկրյա և հայ մասնագետներն իրականացնում են գիտական ուսումնասիրություններ և փորձի փոխանակում՝ հետագա համագործակցության ակնկալիքներով:
Ներկայացնելով երկարատև տարիների իր աշխատանքը՝ Վենսան Օլիվյեն կարևորեց ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Սամվել Նահապետյանի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոման Հովսեփյանի դերը՝ կատարած ուսումնասիրությունների և նորարարությունների գործում:
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ լճային և հրաբխային նստվածքներին, որոնք առկա են Սյունիքում և Արագածոտնում:
Բացի վերոնշյալից՝ դոկտորն անդրադարձավ ջրատեխնիկական կառույցներով հարուստ երկրներին, որոնց թվում էին Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:
Հանդիպման ընթացքում հնչեցին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին կատարված ուսումնասիրություններին և հետազոտություններին:
Անգին Խաչատրյան